Հարություն Հովհաննիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը արժանացավ արծաթե մեդալի՝ վճռորոշ գոտեմարտում զիջելով իտալացի Սիմոնե Պիրոդուին:
Հիշեցնենք՝ նա նախ ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով հաղթել էր բրիտանացի ըմբիշին, ապա նույն առավելությամբ պարտության էր մատնել ռումինացի ըմբիշին:
Կիսաեզրափակչում մեր ըմբիշը մրցել էր վրացի Լուկա Գվինջիլիայի հետ և դարձյալ ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով հաղթանակ էր տարել: Գոտեմարտը տևել էր ընդամենը 1 րոպե 6 վայրկյան:
Այսպիսով՝ Հարությունը առաջին մեդալը բերեց մեր հավաքականին: Այսօր մեդալների համար կպայքարեն ևս 3 հայ ըմբիշներ: