«Գյումրի»․ Արեւիկ Արեւիկ Ուդումյանի Street style-ը
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Գյումրիում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը սպորտային կերպարում է․ կրում է սեւ գույնի բլուզ, որը համադրել է նույն երանգի սպորտային տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամողջացնում է մարզակոշիկները։ «Գյումրի։ Դե ասեք ու՞ր գնանք համով ուտելու», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։
Օրերս տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Արեւիկը սեւ հագուստ էր կրում։ Նրա ձեռքին վարդերի գեղեցիկ փունջ էր։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր։ «7 տարի», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր պրոդյուսերը։