Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու անկեղծ բարեկամությունը հուսալի հիմք են Հայաստանի և Բելառուսի միջև արգասաբեր համագործակցության ամրապնդման համար։
Ակնկալում եմ Ձեր շահագրգիռ աջակցությունը՝ հայ-բելառուսական փոխշահավետ գործընկերությունը բոլոր հեռանկարային ոլորտներում ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ։
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։