«Սեր»․ Արամեն հետեւորդներին հիացրել է դստեր լուսանկարով
Երգիչ Արամեն նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա դուստրը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում Աննա Մարիան նստած է պատշգամբում, որից բացվում է երեւանյան գեղեցիկ տեսարան։ «Սեր», - հրապարակումը մակագրել է Արամեն։
Ավելի վաղ Աննան՝ Արամեի կինն իր Ինստագրամյան էջում հետեւորդների հետ կիսվել էր զավակների լուսանկարով։ «Իմ արեւ ու լուսին», - հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Իսկ հետեւորդները բազում հիացական մեկնաբանություններ էին կատարել․ «Հրաշքներ»։