Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները
Աշխարհաքաղաքականությունը փոխվել է, ԼՂ հարցում Հունաստանի դիրքորոշումը՝ ոչ:
Հայաստանը մտադիր է ռազմավարական գործակցության մակարդակի բարձրացնել հարաբերությունները ռազմական իր ամենակարևոր գործընկերներից մեկի՝ Հունաստանի հետ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի` Աթենք կատարած այցը այդ նպատակին մոտենալու քայլ էր: Զուգահեռ, Երևանը մտադիր է կամուրջ դառնալ ԵՄ ու մեր տարածաշրջանի միջև:
Միրզոյանը հույն գործընկերների հետ քննարկել է նաև Հայաստան-Հունաստան- Կիպրոս ձևաչափի զարգացման հնարավորությունները: Ցանկություն կա առաջիկայում Երևանում կազմակերպել բարեկամ երեք երկրների գլխավոր դիվանագետների, որից հետո նաև երկրների ղեկավարների հանդիպում: