Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։



«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Եվան ոճային կերպարում է։ Նա կրում է մանուշակագույն տոպ, որը համադրել է կանաչ հեծանվաշորտերի, մոխրագույն բաճկոնի հետ։ Դերասանուհին արձակել է ալիքավոր մազերը, մեղմ շպար է նախընտրել, իսկ կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկներն ու ոճային արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել ամուսիններին․ «Գեղեցիկ զույգ»։



Օրեր առաջ տեղադրված կադրում դերասանուհին կրում էր բաց երանգի բլուզ, որը համադրել էր հետաքրքիր ձեւվածքի կիսաշրջազգեստի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում նորաձեւ բարձրակրունկները։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն