Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։



Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Երգչուհին երեկոյան կերպարում է․ կրում է մարմինն ընդգրկող սպիտակ հանդերձանք, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, վառ ու արտահայտիչ շպարով է։ «9 տարի միասին», - հրապարակումը մակագրել է Հռիփսիմեն։



Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում, նույն գույնի ցածրակրունկներ։ Հռիփսիմեն արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրուն»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն