Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը գործարկեց երկրորդ ուղղությունը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ:

Մեկնարկային G6 503 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնեց հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, եւ վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 12:25-ին: Յուրաքանչյուր շաբաթ Fly Arna-ն Երեւանից Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ երեք չվերթ կիրականացնի:



Fly Arna-ի երկրորդ ուղղության մեկնարկի կապակցությամբ տեղի ունեցած տոնական արարողությանը մասնակցեցին Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները:

Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն իր խոսքում նշեց. «Իսկապես ոգևորված ենք գործարկելու Fly Arna-ի երկրորդ չվերթը, որը մեր ուղեւորներին հնարավորություն է ընձեռելու այսուհետ ազգային ավիափոխադրողի միջոցով բացահայտել Եգիպտոսի մեկ այլ հիանալի քաղաք՝ Շարմ Էլ Շեյխը: Մոտիվացված լինելով Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողի ուղևորների ոգեւորությամբ եւ ուրախությամբ, պատրաստվում ենք շատ մոտ ապագայում հայտարարել բազմաթիվ նոր ուղղությունների մասին ևս»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն