Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Վահանավանքում։



«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարում Իննան ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է սպիտակ գույնի, ուսերը բաց բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Սբ. Ղազանչեցոցից հետո միակը, որտեղ ես ինձ գտա. 2 տարի անց: Այս վանական համալիրն իսկապես շատ ուժեղ էներգետիկա ունի...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Իննան։



Ավելի վաղ տեղադրված կադրում դերասանուհին կրում էր վարդագույն վերնաշապիկ, որը համադրել էր գոտկատեղը բարձր, կարմիր երանգի տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էի արտահայտիչ շպարով էր։ «Ուրիշ», - մակագրել էր Իննան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն