Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նախօրեին տեղի է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։ Բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։