Այսօր երգչուհի Լիլուի ծննդյան օրն է։ Այս առիթով նա նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։



Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Լիլուն կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, բլուզի երանգի բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Բարեւ 40։ Ես քեզ սպասում էի, տականք», - հրապարակմանը կից իրեն հատուկ հումորով գրել է Լիլուն։



Ավելի վաղ տեղադրված կադրում երգչուհին ամառային հմայիչ կերպարում էր։ Նա կրում էր սեւ զգեստ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ «Եթե ձեր կյանքում մարդիկ կան, որոնք ձեզ տանել չեն կարողանում, բայց շարունակում են սուտ ժպտալ եւ ընկերություն անել, ապա խորհուրդ կտամ նման մարդկանց վերաբերել որպես հիվանդի․․․ կարեկցանքով։ Եւ, ի վերջո, Աստված մի օր նրանց  ձեր կյանքից կտանի հեռու-հեռու», - հրապարակմանը կից գրել էր Լիլուն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն