Դասական ու ոճային․ Մերի Երեմյանի լուսանկարը
Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է դասական նորաձեւ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ պիջակ-զգհանդերձանք է կրում, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու փոքրիկ պայուսակը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր օվկիանոսի ափին։ Մերին ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ «Քո սիրո մասին կարող ես շատ բան իմանալ՝ նայելով ջրին»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր նա։