«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային գրավիչ կերպարը։



Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է սեւ գույնի լողազգեստ, ծղոտե լայնեզր գլխարկ, արեւապաշտպան ակնոցը։ «Ես արդեն սարսափում եմ այն մտքից, որ ամառը վերջանում է», - գրել է գեղեցկուհին։



Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ մայրիկը կրում էր սպիտակ գույնի զգեստ։ Լուսինեն հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում ծղոտե ոճային պայուսակը։ «Համամի՞տ եք, որ պետքա ֆիքսել կյանքի երջանիկ պահերը։ Ես լրիվ կողմ եմ այդ մտքին, քանի որ տարիներ անց թեկուզ հենց այս նկարը նայելիս ես կունենամ այն ապրումները, ինչ այս լուսանկարում։ Իսկ Ձեզ մոտ լուսանկերները հուշեր արթնացնու՞մ են», - հրապարակմանը կից հետեւորդներին հարցրել էր գեղեցկուհին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն