Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը
Երգչուհի Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը։ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց վարկանիշում նա շրջանցել է Քիմ Քարդաշյանին։ Այդ մասին գրում է Hypebeast-ը։
Սակայն Ռիհաննայի կարողությունն ավելի քիչ է, քան Քիմ Քարդաշյանինը։ 2022 թվականի տվյալներով երգչուհին ունի 1,4 միլիարդ դոլար, իսկ ռեալիթի հեռուստաաստղը՝ 1,8 միլիարդ դոլար։
Ամենաշատ գումարը Ռիհաննային բերել է իր բիզնեսը, եւ այս կապիտալի միայն մի մասն է նրա երաժշտական եւ դերասանական կարիերայից: Մասնավորապես, կոսմետիկայի ընկերությունը, որին նա տիրապետում է ֆրանսիական LVMH հսկայի հետ, 2020 թվականին 550 միլիոն դոլար եկամուտ է բերել: LVMH-ի ղեկավարն ու սեփականատերը Բեռնար Առնոն է՝ աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը։