Ալավերդիում 10 բազմաբնակարան շենք կունենա ջերմամեկուսացման համակարգ
Ալավերդի համայնք են այցելել ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, բնապահպանական ծրագրերի պատասխանատու, շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչ Թոմաս Նիստրոմը։
ՍԻԴԱ-ի ջանքերով համայքնում իրականացվում է «Համայնքի կայունության ամրապնդում էներգիաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-ՇՄԶԳ ծրագիրը, որի համար էլ գործընկերները հանդիպեցին Ալավերդու համայնքապետարանում։
Ծրագրի արդյունքում Ալավերդու 10 բազմաբնակարան շենքերից 3 կունենան ամբողջական ջերմամեկուսացում, կփոխվեն շենքերի արտաքին տեսքերը, իսկ մյուսը 7-ը կունենան մասնակի ջերմամեկուսացման համակարգ, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում կկատարվի կապիտալ վերանորոգում, իսկ Ալավերդու արհեստագործական ուսումնարանի կրթական ծրագրում կընդգրկվրի նոր մասնագիտական ուղղություն՝ արևային ջրատաքացուցիչ պանելների տեղադրում։
Համայնքի ղեկավարի հետ հանդիպման օրակարգի հարցերն են եղել ծրագրի նախապատրաստական փուլի արդյունքների ներկայացումը, ինչպես նաև քննարկվել են ծրագրի արդյունքում ակնկալվող հեռանկարները։
Քննարկումից հետո կողմերը շրջել են Ալավերդի համայնքում, մասնավորապես եղել են Սանահին Սարարհարթ թաղամասի այն շենքերում, որտեղ իրականացվելու են աշխատանքները, այցելել են Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ և արհեստագործական ուսումնարան՝ ծանոթացել շենքերի արտաքին տեսքերին, ուսումնասիրեցին ներսից։