Քիմ Քարդաշյանի անձնական ինքնաթիռի բարձրակարգ ու թանկարժեք ինտերիերը
Քիմ Քարդաշյանի ոճաբան Դենի Լևին ցուցադրել է հեռուստաաստղի անձնական ինքնաթիռի սրահի 150 միլիոն դոլար (9,5 միլիարդ ռուբլի) արժողությամբ հարդարանքը: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ինքնաթիռի ինտերիերը բեժի երանգների մեջ է՝ բաց գույնի փայտե երեսպատմամբ, կաշվե նստատեղերով, բարձիկներով և տարբեր աքսեսուարներով: Թռիչքի ընթացքում ուղևորներին առաջարկվում է Skims գիշերազգեստ և քաղցրավենիք:
Ինքնաթիռում տեղադրված է լայնէկրան դիսփլեյ՝ Kim Air պատկերանշանով: Նմանատիպ մակագրություն կա նաև սանդուղքի ներքևում գտնվող գորգի վրա։ Ինքնաթիռի դեկորացիայի գունային սխեման կրկնում է Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքի Քարդաշյանների առանձնատան ինտերիերը։
Աղբյուրի համաձայն՝ գործարար կինը տարեկան 200 ժամ գտնվում է օդում: Նույն աղբյուրի համաձայն՝ վառելիքի վրա ծախսում է մոտ 400 հազար դոլար (25,2 միլիոն ռուբլի) և ինքնաթիռների սպասարկման վրա՝ 100 հազար դոլար (6,3 միլիոն ռուբլի):