Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով street style-ը։



Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում դերասանուհին կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի եւ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «հմայիչ դերասանուհի», «գեղեցկություն»։



Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Անին սպիտակ հագուստ էր ընտրել՝ տոպ, պիջակ ու տաբատ։ Անին արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել ոճային վզնոցով։ «Դերասանները երեխաների նման են, ուզում են միայն խաղալ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Անիին բազմաթիվ դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն