Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի
Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արմավիրի մարզպետարանից:
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Ծրագրի շահառուների թիվը 4141 է: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: