ԱԻ նախարարը Տավուշում այցելել է սահմանային հենակետեր, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքային պայմաններին
Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։
Այցի շրջանակում նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով. հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԱԻ նախարարը:
Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ նախարար Փամբուխչյանն այցելել է բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին։