«Չքնաղ հայուհի»․ Դայանա Դավթյանի ամառային լուքը
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր, մոդել Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային հմայիչ լուքը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դայանան սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է ջինսե շորտերի հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակումը Դայանան չի մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել․ «Չքնաղ հայուհի», «գեղեցկուհի»։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դայանան կարծիք էր հայտնել, որ գեղեցկությունն առաջնահերթ ներսից է բխում․ «Որքան էլ աղջիկը գեղեցիկ լինի, եթե չլինի բարի, կանացի եւ համեստ, դա չի երեւա: Շատ կարեւոր է կանացի էներգետիկան կնոջ մեջ»: