«Աշխարհում ինչ ճանապարհով էլ քայլեի, այն ինձ անպայմանորեն քեզ մոտ էր բերում»․ Թամարա Գեւորգյանի ֆոտոշարքը
Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Դերասանուհին ֆոտոշարքի համար ծաղկային պրինտով զգեստ է ընտրել։ Թամարան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում Թամարան մեջբերել է Պաոլո Կոելիոյի խոսքերը․ «Աշխարհում ինչ ճանապարհով էլ քայլեի, այն ինձ անպայմանորեն քեզ մոտ էր բերում»:
Օրեր առաջ տեղադրված կադրերում Թամարան բաց գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր մուգ տաբատի, սպիտակ վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ դիմահարդարմամբ էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում գլխարկն ու արեւային ակնոցը։ «Չի ներվում եւ այն, ինչը կոչվում է առավելություն»,- հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել էր Պարույր Սեւակին։