Մեկնարկել է «Ոսկե ծիրան»-ը
Այսօր՝ հուլիսի 10-ին, մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը։ Մեկ շաբաթվա ընթացքում միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ ամենատարբեր ծրագրերի ընթացքոում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:
Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։
Ֆիլմերի ամբողջական ծրագիրը, որը կարող եք տեսնել հետևյալ հղումով