Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառում։



Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։



Իրականացվել են բացատրական աշխատանքներ։

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն