Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին  հայտնում են Կառավարությունից։

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն եւ նպատակասլացությունն այսուհետ եւս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:

Հաստատում եմ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն, երջանկություն եւ բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն