Մխիթարյանը Ինտերում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը, գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:
Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր: