Այսօր 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին հայտնել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը: 

«Աշխարհն այս գիշեր կրեց աներեւակայելի կորուստ: Նա ոչ միայն լեգենդ էր, այլեւ՝ գեղեցիկ հոգու տեր անձնավորություն: Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն