Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահին Պետականության տոնի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության տոնի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում նախագահը մասնավորապես նշել է.
«Շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ գործակցության և բարեկամական կապերի խորացումն ու ամրապնդումը:
Առանձնահատուկ ջերմությամբ և սիրով եմ հիշում վերջերս Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը, բովանդակալից զրույցն ու անմիջական շփումը, որը, անկասկած, հայ-չեռնոգորյան արդյունավետ համագործակցության ընդլայնման հիանալի հնարավորություն էր։
Lիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: