«Ես ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ հենց դու ես իմ որդին»․ Անահիտ Սիմոնյան (վիդեո)
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտի եւ երգիչ Հայկոյի որդին՝ Արմանը մայրիկին վարդերի գեղեցիկ փունջ է նվիրում։ «Ես ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ հենց դու ես իմ որդին», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Անահիտը։
Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին ԱՄՆ-ում։ Նա տոպ էր կրում, սեւ շորտ։ Անահիտն արձակել էր մազերը, ընդգծված շպարով էր։ Երգչուհու կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել․ «Ռումբ», «Ուրիշ»։