Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1407 դեպք է հայտնաբերվել, 10 մարդ մահացել է
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1407 դեպք է հայտնաբերվել, 10 մարդ մահացել է, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Տվյալները ստացվել են ավելի քան 27,6 հազար թեստերի անցկացման հիման վրա:
Այդպիսով, օրական աճը կազմում է 5,49 տոկոս:
Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 383 մարդ:
Ապաքինվել է 591 մարդ:
Այս պահի դրությամբ 7 230 մարդ ինքնամեկուսացած է մնում, եւս 69-ը կարանտինային գոտում է: