Ոսկին թանկանում է 1 տոկոսով
Ոսկու արժեքն աճում է դոլարի արժեզրկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
New York Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1.07 տոկոսով կամ 19 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1802.3 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.88 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 26.735 դոլար:
Ոսկու գնանշումներն աճում են վեցերորդ առեւտրային նստաշրջանն անընդմեջ, երեքշաբթի թանկարժեք մետաղն աջակցում է դոլարի թուլացմանը համաշխարհային արժույթների նկատմամբ: