Դատարանն օրինական է ճանաչել ռեփեր Մորգենշտերնի ընդգրկումն օտարերկրյա գործակալների ցուցակում
Դատարանը հրաժարվել է ռեփեր Ալիշեր Մորգենշտերնին բացառել օտարերկրյա գործակալների ցուցակից։ Այս մասին հայտնում է РЕН ТВ -ն։
Արդարադատության նախարարությունը պնդում է, որ արտիստը զբաղվել է քաղաքական գործունեությամբ եւ ֆինանսավորում է ստացել Yoola Labs Ltd-ից (Իսրայել)։
Կատարողի փաստաբան Ալեքսանդր Նիկիտինն ընդգծել է, որ արտիստը կապ չունի քաղաքականության հետ եւ երբեք չի աշխատել կառավարությունում։ Բացի այդ, նա նշել է, որ Մորգենշտերնն իր կարգավիճակի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից՝ նա ինքը ոչ մի ծանուցում չի ստացել։