«Ոսկե գնդակ»-2022-ի գլխավոր հավակնորդների ցանկը գլխավորում է Բենզեման
Goal-ը կազմել է «Ոսկե գնդակ»-2022-ի գլխավոր հավակնորդների ցուցակը։ Տղամարդկանց վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման։
Լավագույն հնգյակում են նաև Սադիո Մանեն («Լիվերպուլ»/«Բավարիա» և Սենեգալ), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ» և Եգիպտոս), Կիլիան Մբապեն (ՊՍԺ և Ֆրանսիա) և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ» Մադրիդ և Բրազիլիա):
Կանանց շրջանում «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտելյասն է նշվում է որպես մրցանակի առաջին հավակնորդը, չնայած այն հանգամանքին, որ նա ծնկի լուրջ վնասվածք էր ստացել Եվրո-2022-ից առաջ և վիրահատությունից հետո բաց կթողնի մինչև 12 ամիս: Պուտելյասը «Ոսկե գնդակի» ներկայիս մրցանակակիրն է։