«Բացառվում է տարբերակը, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան»,-ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ մանդատների հետ կապված որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը, որոշումը կլինի ամբողջական:

«Վերջնական որոշումը կընդունվի Սահմանադրական դատարանի եզրակացությունիեց հետո: Որոշումն ընդունվելու է համատեղ: Այդ որոշումը բխելու է մեր պայքարի հաջողության տրամաբանությունից: Եթե գանք եզրակազության, որ այդ մանդատները վերցնելով՝ մեր պայքարին նոր ուժ ենք տալու, օգտվելու ենք նաև խորհրդարանային  ընդդիմության գործիքակազմից և հնարավորություններից, որը լրացուցիչ լծակ և  հնարավորություն է մեր պայքարին ուժ տալու, ընդլայնելու և այս չարիքի կառավարության դեմ ավելի լայնամասշտաբ  պայքարելու, ուրեմն կգնանք այդ տարբերակով, կվերցնենք մանդատները ու մեր պայքարը կշարունակենք», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ քննարկվե՞լ է խորհրդարան չգնալու տարբերակը, նա պատասխանեց, որ  նման քննարկումներ հատկապես սկզբնական օրերին եղել են, իսկ հիմա հակված են մյուս տարբերակին, բայց վերջնական դիրքորոշումը կհայտնեն ՍԴ-ի որոշումից հետո:

Ի. Սաղաթելյանն ասաց, որ իրենց գնահատմամբ, այս ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի են, ոչ հավաստի, դրա համար դիմել են ՍԴ: Ըստ նրա, քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ փողոցային պայքարն արդյունավետ չէր լինի այս փուլում, այդ իսկ պատճառով գնացին ՍԴ դիմելու ճանապարհով:

Միաժամանակ հավելեց, որ իրենց նախկին գնահատականների և մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել, երկրում ձևավորված ճգնաժամը հաղթահարված չէ, այս իշխանության յուրաքանչյուր մեկ օր ավելի մնալը  վտանգավոր է և կործանարար երկրի համար, հետևաբար իրենց պայքարը  շարունակելու են ողջ թափով:

Նա ընդգծեց՝ անկախ խորհրդարանում լինելու հանգամանքից, փողոցն իրենց համար ևս կարևոր է: 

Ի.Սաղաթլյանը հավաստիացրեց, այս ընդդիմությունը տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ընդդիմություններից:

«Մենք չկարողացանք Հայաստանում այս պահին ձևավորել նոր որակի իշխանություն,  բայց համարեք, որ նոր որակի ընդդիմությունն արդեն ձևավորված է: Հասարակությունն ամեն օր խորհրդարանում ու խորհրդարանից դուրս տեսնելու է աննահանջ և վճառական պայքար այս իշխանության դեմ: Խորհրդարանում այս իշխանությանն օր ու արև չենք տալու՝  և բովանդակային առումով, և բոլոր հնարավոր միջոցներով: Իմացեք, որ ի դեմս «Հայաստան» դաշինքի ունեք 29 պատգամավոր, ով գիշեր ու ցերեկ պայքարելու է այս իշխանության դեմ սկսած հարցադրումներով, գիտեք, որ  մենք քննիչ հանձնաժողովներ կյանքի կոչելու, հարցապնդումներ անելու հնարավորություն ունենք»:

Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքն այս իշխանության և խորհրդանական խմբակցության հետ որևէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության չի գնալու, բացառվում է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն