«Ամեն մի մայրամուտ գեղեցիկ է հաջորդող այգաբացով...»․ Դիանա Գրիգորյան
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դիանան ծաղկավոր պրինտով զգեստ է կրում։ Նա ոճային սանրվածքով ու մեղմ շպարով է։ «Ամեն մի մայրամուտ գեղեցիկ է հաջորդող այգաբացով», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Դիանան, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան ծաղկավոր պրինտով զգեստ էր կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերը հավաքված էին, վառ ու արտահայտիչ շպարով էր։ «Վարագույրը փակվում է՝ ավելի շքեղ ներկայացմամբ բացվելու պայմանով», - հրապարակումը մակագրել էր Դիանան։