Դերասանուհի, երգչուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։



Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մերին կրում է սպիտակ գույնի, համարձակ դեկոլտեով երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, արտահայտիչ ու վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում մարգարիտներից վզնոցն ու գլխազարդը։ Մերիի երկրպագուները բազամթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Շքեղ»։



Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մերին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույի ձեռնոցի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ կերպարն ամբողջացնելով խոշոր ականջօղով։ Հետեւորդները մեկնաբանություններում շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան․ «Կանացի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն