«Գերադասում եմ շփվել անօթեւանների հետ»․ Բրիթնի Սփիրսը քննադատել է հոլիվուդյան աստղերին
Հոր խնամակալույունից ազատվելուց հետ Բրիթնի Սփիրսը վերջապես սկսել է ապրել իր երազած կյանքով: Այս ընթացքում փոփի աստղը շատ բան է հասցրել՝ ամուսնանալ ու ճանապարհորդել իր սիրելիի՝ Սեմ Ասգարիի հետ։ Այժմ Բրիթնիին ոչ ոք չի սահմանափակում, եւ նա անում է այն, ինչ ուզում է։ Թեեւ երբեմն նրա գործողությունները զարմացնում են երկրպագուներին։
Նախօրեին Բրիթնին վիճահարույց գրառում է արել, որը միայն ծույլերը չեն քննարկել։ Երգչուհին գրել է. «Գերադասում եմ շփվել անօթեւանների հետ, քան հոլիվուդյան աստղերի»։ Երգչուհին չի մանրամասնել, թե ինչով են գործընկերները նեղացրել իրեն։
Բնականաբար, Բրիթնիի հայտարարությունն աննկատ չի մնացել։ Հասարակությունը բաժանվել է երկու ճամբարի. ոմանք աջակցել են Սփիրսին եւ հիացել նրա դիրքորոշմամբ, իսկ մյուսները մեղադրել են նրան կեղծավորության համար: Համացանցի օգտատերերը հիշեցրել են, որ աստղն իր հարսանիքին հրավիրել է Փերիս Հիլթոնին, Սելենա Գոմեսին, Դրյու Բերիմորին եւ Մադոննային։ Բրիթնին այդպես էլ չի հեռացրել գրառումը։