ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է FTX Road to Miami արագ շախմատի առցանց մրցաշարում:

Այսօր կայացած եզրափակիչ պատասխան մրցախաղում նա 2,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ է տարել չին գրոսմայստեր Վեյ Յիի նկատմամբ:



Լևոն Արոնյանը եզրափակչում զբաղեցրել է 7-րդ տեղը, բայց ի վերջո հաղթել է 7 խաղում և պարտվել միայն մեկում՝ նոկաուտ փուլերում հաղթանակ տանելու ճանապարհին: Եզրափակչում նա հաղթել է երեք խաղում՝ բոլորը սև խաղաքարերով։

Արոնյանը պարգևատրվել է 25 հազար դոլարով, կստանա նաև 5500 դոլար հավելավճար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն