Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կիպրոսի թիմերը:

Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով առաջնության փոխչեմպիոն:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն