«Արեւն արեւի տակ»․ Դիանա Մխիթարյան (ֆոտո)
Երիտասարդ դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով ամառային վառ լուքը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Դիանան կրում է նարնջագույն տոպ, որը համադրել է նույն գույնի երկարափեշ կիսաշրջազգեստի հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում կանաչ վերնաշապիկն ու բարձրակրունկները։ «Արեւ սիրողներ կա՞ն», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Դիանան։ Իսկ հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրան․ «Արեւն արեւի տակ»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան կրում էր սպիտակ տոպ, որը համադրել էր կանաչ սպորտային տաբատ եւ նույն երանգի մարզակոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում գլխարկն ու նորաձեւ պայուսակը։ «Տրամադրության գույնը կանաչ է», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր նա։