Քննարկել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։
Քննարկվել են մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։