Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև հանգստյան օրերին Թբիլիսիում կայացած հանդիպումը։
Նա դա անվանել է այն «կարևոր քայլ՝ համապարփակ լուծման ուղղությամբ»։
«ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացման կամ հաշտեցման հնարավոր է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- հավելել է Բորելը։