Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 140 դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 222 409 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 140-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 212 265 (+308) մարդ, այս պահին բուժվում է 4649 (-173) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5495 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4416 (+5), իսկ այլ պատճառներով՝ 1079 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: