Ո՞նց եմ ապրում առանց քեզ. Լիլիթ Կարապետյանի գրառումը՝ եղբոր ծննդյան օրվա առթիվ (լուսանկար)
90–ականներին հայտնիություն ձեռք բերած երգչուհի Լիլիթ Կարապետյանը Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, հայտնելով, որ այսօր իր եղբոր՝ Կարեն Կարապետյանի ծննդյան օրն է։
«Կարենս, ծնունդդ շնորհավոր։ Իմ անբիծ, մաքրամաքուր, արդար, եզակի, սիրուն, անթերի։ Ո՞նց եմ ապրում առանց քեզ մինչև հիմա»,–գրել է նա և հրապարակել իր և եղբոր մանկության տարիներին արված լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Լիլիթ Կարապետյանը եղել է 24 տարեկան, երբ նրա եղբայրը մահացել է։ Նա ավելի վաղ Tert.am Life—ի հետ զրույցում ասել էր․«Իսկապես աստղային կյանք եմ ունեցել մինչև 24 տարեկան, երբ եղբայրս մահացավ։ Ինձ համար կյանքը կանգ էր առել։
Եղբորս հետ բազում շրջագայությունների էինք մեկնում։ Նա շատ տաղանդավոր էր։ Նրա նման դաշնակահարի ես դեռ չեմ հանդիպել։ Միասին շատ ծրագրեր ունեինք։ Բայց այդ դեպքից հետո մորս ու ինձ համար աշխարհը, կարծես, փուլ եկած լիներ։ Այդ տարիքում ես կորցրեցի իմ ընկերոջը, որի հետ պատրաստվում էի նշանվել, մի քանի ամիս անց` եղբորս, որը ընկերուհի ուներ և իր կյանքը պետք է դասավորեր։