Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։



Հրուշ Աճեմյանն այժմ իր հանգիստն է վայելում Հայաստանում։ Իր միկրոբլոգում նա նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է «Մեծ Հայք»-ի Նարեկի հետ։ Նրանք սեւ հագուստ են կրում։ Հրուշը հրապարակմանը կից սիրտ սմայլիկ է դրել, որն էլ մեկնաբանությունների հատվածում իրարանցում է առաջացրել։ Նրա հետեւորդներից ոմանք շտապել են շնորհավորել՝ բազում մաղթանքներ հղելով նրանց, իսկ ոմանք էլ սպասվելիք նոր դուետի մասին են խոսել։



Օրեր առաջ տեղադրված կադրում Հրուշը պատկերված էր մայրիկի հետ։ «Ես շատ բախտավոր եմ, որ քեզ պես մայր ունեմ։ Դու լավագույն ընկերն ես, լավագույն մայրն ու իմ իմացած ամենալավ մարդը։ Ծնունդդ շնորհավոր, մայրիկ», - հրապարակմանը կից գրել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն