«Ամառային»․ Մարի Ավանեսյանի ոճային կերպարը
Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Երգչուհին կրում է տաբատ, որը համադրել է նույն երանգի վերնաշապիկի հետ։ Մարիի մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկները։
Օրերս հրապարակված լուսանկարում Մարին ջինսե տաբատ էր կրում, վանդակավոր շապիկ ու բաց գույնի բաճկոն։ Նա հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ վզնոցներ, պայուսակ։