«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։



«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Լուսինեն ամառային հմայիչ կերպարում է․ կրում է հետաքրքիր նախշերով տոպ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ «Ճիշտ են ասում, որ սիրված լինելը աշխարհում ամենահաճելի զգացողությունն է. ես դա փաստում եմ», - ընտանեկան հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։



Օրեր առաջ հրապարակված լուսանկարում մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Լուսինեն ամառային սպորտային կերպարում էր։ Նա կրում էր կարմիր բլուզ, որը համադրել էր ջինսե կիսատաբատի եւ մարզակոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում գոտի պայուսակն ու արեւային ակնոցը։ «Հազիվ պահել եմ` նկարվի ինձ հետ։ Այնքան աշխույժ է, որ չեմ հասցնում ետևից վազել։ Ինչպես ասում են` լավագույն կադրերը պատահականներն են», - գրել էր գեղեցկուհին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն