«Իրավունք» թերթը գրում է. «Ութերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում ձայների մոտ 54 տոկոսը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ունենա պատգամավորական մանդատների 2/3-ը, այսինքն` կայուն սահմանադրական մեծամասնություն:

Իսկ այն իշխանությանն անհրաժեշտ է հանրաքվե նշանակելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կամ նախագահին պաշտոնանկ անելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վերջնական արդյունքների համաձայն, ստացվել է 107 հոգանոց խորհրդարան, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 մանդատ, իսկ 71-ը 107-ի 2/3-ը չի կազմում:

Ըստ էության, օդ ու ջրի պես ՔՊ-ականներին պետք է եւս մեկ մանդատ: «Իրավունքին» հասած լուրերի համաձայն, իշխանությունն ուշիուշով ուսումնասիրում է խորհրդարան անցած ընդդիմության պատգամավորացուներին` հասկանալու համար, թե ում կարող են գցել իրենց ջրերը, որպեսզի դառնա նոր խորհրդարանի «Բաբաջանյան Արման-2»-ը, այսինքն` դուրս գա իր խմբակցությունից, դառնա անկախ, բայց իշխանամերձ պատգամավոր, որը իր քվեարկությունները կիրականացնի իշխանության հետ համահունչ:

Այս առումով` փնտրվում է ընդդիմության ամենաթույլ օղակը, ում հնարավոր կլինի եթե ոչ համոզելով, ապա նրա դեմ քրգործեր հարուցելով` ստիպել, որ Ազգային ժողով անցնելուն պես հրաժարվի ընդդիմադիր լինելու գաղափարից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն