Նրանք կարող են խաղալ նաև առանց ինձ. Լևանդովսկին՝ «Բավարիայի» մասին
Ռոբերտ Լևանդովսկին չի կարծում, որ իր հեռանալուց հետո «Բավարիայի» հարձակման գիծը կթուլանա։
««Բավարիան» այնքան տաղանդավոր հարձակվողներ ունի, որ դասական ինը համարի խաղացողը նրանց կարծում եմ պետք չէ: Նրանք կարող են խաղալ նաև առանց ինձ։ Նագելսմանը շատ գաղափարներ ունի։ Բացի Մանեից և Գնաբրիից, կան նաև Քինգսլի Կոմանը, Լերոյ Սանեն, Թոմաս Մյուլերը, Ջամալ Մուսիալան: Խաղացողներն ավելի մեծ պատասխանատվություն կվերցնեն գոլեր խփելու հարցում: Նրանք ավելի լավ ցուցանիշ կունենան»,- Bild-ին ասել է «Բարսելոնայի» հարձակվողը։