Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հրապուրիչ կերպարում։



«Ինստագրամ» սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Բուդվայում։ Աննան կրում է ուսերը բաց, ծաղկային պրինտով զգեստ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է մեղմ շպար։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Ամառը կարճ կյանք է», - գրել է դերասանուհին։



Օրեր հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր դեղին երանգի տոպ, որը համադրել էր լայն տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Կյանքը չափազանց կարճ է տատանվելու համար», - գրել էր Աննան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն