Զաբել․ Սիրուշոն նորածին դստեր հետ հոլովակ է ներկայացրել
Սիրուշոն սոցիալական ցանցերի իր էջերում նոր երաժշտական հոլովակ է ներկայացրել, որտեղ դստեր հետ է։ Երգչուհին հոլովակը մակագրել է դստեր անվամբ ու նշել նրա ծննդյան օրը՝ 06.24.22:
Սիրուշոն ու Լեւոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր եւ ամուսնու մայրերի՝ Սյուզան Մարգարյանի եւ Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։